Նիդեռլանդները Հայաստանին 200 հազար եվրո է հատկացնում

10-07-2020 14:40:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200 000 եվրո՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով։
 


Ըստ Նիդեռլանդների Թագավորության արտգործնախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև հուլիսի 9-ին ստորագրված համաձայնագրի՝ օժանդակության շրջանակում հատկացված գումարն ուղղվելու է 3 հատ PCR թեսթավորման սարք, 100 հատ հիվանդանոցային
մոնիտոր և 1 կենսաբանական անվտանգության խցիկ ձեռք բերելուն։
 
ՀՀ առողջապահության նախարարությունը արդեն պատվիրել է վերոնշյալ սարքավորումները, որոնք Հայաստան կառաքվեն մոտ ժամանակներս։
 
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30 903 դեպք, որոնցից 18 709 -ն` առողջացած: Այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսային հիվանդությամբ 11 471 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 131 216 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 546 դեպք:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 294 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար