ԱՄՆ դեսպանն այցելել է Տավուշի մարզի Այրում համայնք

10-07-2020 15:00:35   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին աջակցեց հանձնել սարքավորումներ և կահույք` Տավուշի մարզի բնակիչներից մեկին՝ Հայաստանում սոցիալական աշխատանքի ոլորտի ուժեղացմանն ուղղված ծրագրի շրջանակում։  
«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» եռամյա ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։ Այն իրականացնում են Վորլդ Վիժն Հայաստանը և Մանկական զարգացման հիմնադրամը։ 
 


Կահույքը և սարքավորումները, որոնք ներառում են համակարգիչ, տպիչ, գրասեղան, աթոռ և պահարան, տրամադրվել են Այրում համայնքի սոցիալական
աշխատող Թագուհի Մաճկալյանին։ Այս պարագաների օգնությամբ Թագուհին ոչ միայն կունենա ավելի բարենպաստ և արդյունավետ աշխատանքային  պայմաններ, այլև կկարողանա ավելի լավ ապահովել քաղաքացիների անձնական տվյալների անվտանգությունը:
 
Հունիսից նմանատիպ աջակցություն է ստացել ևս 30 համայնք՝ Հայաստանի հինգ մարզում: 
«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը նպատակ ունի համայնքներում արդյունավետ սոցիալական աշխատանքի ներդրման և առավել խոցելի երեխաների ու ընտանիքների կյանքի բարելավման միջոցով աջակցել Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի ուժեղացմանը:
 
Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով՝ ծրագիրն օժանդակություն է ցուցաբերել 86 համայնքում աշխատող 91 սոցիալական աշխատողի, ովքեր իրենց հերթին տրամադրել են խորհրդատվություն և աջակցություն 6,581 առավել խոցելի ընտանիքների ավելի քան 29,000 անդամների, ինչպես նաև մշակել և իրականացրել են անհատական զարգացման ծրագրեր՝ 1,151 ընտանիքների համար։ Համայնքի սոցիալական աշխատողները նաև ակտիվ ներգրավված են մանկական խնամքի հաստատությունից տուն վերադարձած երեխաների և նրանց ընտանիքների վերամիավորման գործընթացում:
 
2018թ․-ին մշակվել է համայնքի սոցիալական աշխատողի հեռավար ուսուցման 11-ամսյա հատուկ դասընթաց՝ Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ: 2019թ․-ին այս դասընթացն ավարտել և հատուկ հավաստագիր է ստացել 19 համայնքային սոցիալական աշխատող: 2020թ․-ին ևս 16 սոցիալական աշխատող ներառվել է նշված դասընթացում:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 315 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար