Երևանի կենդանաբանական այգու և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև տեղի է ունեցել առցանց քննարկում

10-07-2020 15:40:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև «Zoom» հարթակի միջոցով տեղի է ունեցել առցանց քննարկում։
 
Քննարկման ընթացքում կենդանաբանական այգու մասնագետները ներկայացրել են  «Կենդանաբանական այգու հիմնական նպատակները, խնդիրներն ու գործառույթները», այնուհետև այն շարունակվել է ինտերակտիվ՝ հարց ու պատասխանի ձևաչափով։
 
Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանը ողջունել է այս նախաձեռնությունը և նշել, որ կենդանաբանական այգին որդեգրել է նոր
քաղաքականություն, այն է՝ շարունակաբար նա¬խաձեռնել, մշակել և ներդնել գիտակրթական ծրագրեր և նոր գործիքներ այգու վերազինման համար։ Սիմոնյանը հույս է հայտնել, որ ուսանողների ներգրավվածությունը այգու աշխատանքներում կնպաստի նրանց և՛ տեսական, և՛ հատկապես գործնական գիտելիքների կատարելագործմանը։
 
ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանի խոսքով՝ լինելով իր տեսակի մեջ միակ կառույցը՝ ԵԿԱ-ն կարևոր նշանակություն ունի ոլորտի կրթական և գիտական հատվածի համար՝ ուսումնասիրություններ կատարելու, փորձ ձեռք բերելու, նոր գիտելիքների և մրցունակ կրթություն ստանալու նպատակով։
Վլադիմիր Սիմոնյանը և Արևիկ Աբովյանը շնորհակալություն են հայտնել միմյանց ստացված ու արդյունավետ համագործակցության համար և հույս են հայտնել, որ նման միջոցառումները կլինեն շարունակական ու վերջնարդյունքը դրական խթան կհանդիսանա ոլորտի հետագա զարգացման գործում։
 
Կենդանաբանական այգին ներկայումս սկսել է իրականացնել աշխատանքներ այգու թե՛ գիտական, թե՛ կրթական և թե՛ մշակութային  կարողությունները զարգացնելու, հնարավոր խնդիրները գնահատելու և կրճատելու, այգու ներուժը կատարելագործելու և այգու հիմնական կանոնադրական նպատակների իրականացման համար։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 339 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար