Նարեկ Մելքումյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար

06-08-2020 13:46:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարեկ Մելքումյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար:
 


Այս մասին որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:
 
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի
16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Նարեկ Վիկտորի Մելքումյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 279 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար