Հայկական «Չինաստան-Եվրասիա» խորհուրդը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Շանհայի համագործակցության կազմակերպության ԲԲՀԿ-ի հետ

11-08-2020 10:34:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2020թ․ օգոստոսի 11-ին, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի և  Շանհայի համագործակցության կազմակերպության չինական «Բարիդրացիականության, բարեկամության և համագործակցության կոմիտեի» (ՇՀԿ, ԲԲՀԿ)  միջև։ Հուշագրի միջոցով կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնում համագործակցել միմյանց հետ, նպաստել հայ-չինական հարաբերությունների զարգացմանը, երկու հնագույն քաղաքակրթությունների միջև երկխոսությանը, սկսել և խթանել համագործակցությունն ակադեմիական, տեխնոլոգիական, տեղեկատվական, կրթական, մշակութային և այլ բնագավառներում։
 


Համագործակցության Փոխըմբռնման Հուշագիրը ստորագրեցին «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի հիմնադիր-ղեկավար, ք․գ․թ․ Մհեր Սահակյանը և ՇՀԿ, ԲԲՀԿ փոխնախագահ, Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական համաժողով Համաչինական կոմիտեի անդամ տիկին  Ցուի Լին։
 
Մհեր Սահակյանը նշեց, որ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի և  ՇՀԿ չինական «Բարիդրացիականության, բարեկամության և համագործակցության կոմիտեի» միջև բանակցությունները սկսվել են դեռևս ամիսներ առաջ, իսկ փաստացի համագործակցությունը
սկսվեց այն բանից հետո, երբ հունիս ամսին ՇՀԿ «Բարիդրացիականության, բարեկամության և համագործակցության կոմիտեն» պայմանավորվելով «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի հետ՝  Հայաստան ուղարկեց բժշկական պաշտպանիչ հագուստներ Covid-19 ի դեմ պայքարի համար։ Մհեր Սահակյանը շնորհակալություն հայտնեց չին գործընկերների օժանդակության համար և հույս հայտնեց, որ կնքված Փոխըմբռնման հուշագիրը հնարավորություն կտա խորացնել համագործակցությունը և օժանդակել Հայ-չինական բարեկամական կապերի ամրապնդմանը։
 
Փոխնախագահ Ցուի Լին ընդգծեց ժողովրդական դիվանագիտության կարևորությունը, որը հնարավորություն կտա խորացնել ՇՀԿ-ի հետ գործակցող երկրների փոխըմբռնումը, կազմակերպել քաղաքացիների միջև շփումներ և փոխայցելություններ։ Նա նշեց, որ մյուս տարի լրանում է ՇՀԿ-ի հիմնադրման 20 ամյակը, Չինաստանը ցանկանում է առաջ տանել Շանհայի համագործակցության ոգին, որի շնորհիվ հնարավոր կլինի միավորել մարդկանց և համատեղ աշխատանքի շնորհիվ հաղթահարել COVID-19 համաճարակը։ Ըստ նրա ներկայումս հնարավոր է օգտագործել արհեստական բանականությունը, հեռակոնֆերանսները, 5G-ն և այլ տեխնոլոգիաներ՝ բազմակողմանի փոխշահավետ համագործակցությունն ամրապնդելու համար:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 334 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար