1985թ. հունիսի 4 - ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել թիվ 192 բանաձեւը


04-06-1985   |   |  

1985թ. հունիսի 4 - ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել թիվ 192 բանաձեւը, որը պահանջում էր կառավարությունից 1985 թ. ապրիլի 24-ը երկրում հայտարարել որպես «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման օր»:

Բանաձեւը քննարկվել է, սակայն մերժվել է ձայների մեծամասնությամբ: Նույն բովանդակությամբ բանաձեւ (թիվ 102) ներկայացվել է ԱՄՆ-ի Սենատ եւ նույնպես մերժվել:



News from Armenia and Diaspora - Noyan Tapan