Սիլվա Կապուտիկյանի ծննդյան տարեդարձի առիթով՝ հիշատակի արարողություն և հուշ-ցերեկույթ

20-01-2020 12:00:00   | Armenia  |  
Հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և նույն թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ կկազմակերպվի այցելություն Կոմիտասի անվան պանթեոն՝ Սիլվա Կապուտիկյանի շիրմին. տեղի կունենա հիշատակի խնկարկման արարողություն:
 
Ժամը 13:30-ին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում (Բաղրամյան պողոտա, Կապուտիկյան 1, բն, 26), կներկայացվեն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ թանգարանում կատարված վերանորոգման աշխատանքները և կամփոփվեն 2019 թ. իրականացված հոբելյանական ծրագրերը:
 
Հաջորդիվ՝ տեղի կունենա հուշ-ցերեկույթ, որին կմասնակցեն մշակույթի գործիչներ, արվեստագետներ, գրողներ,  կատարողներ:
 
 
 
 
 
 
ծրագրերը:   Հաջորդիվ՝
  -   
News from Armenia and Diaspora - Noyan Tapan

Read 303
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին