Բարեկենդանի տոնախմբություն Թեղենիք գյուղում

22-02-2020 11:00:00   | Армения  |  
Փետրվարի 22-ին ժամը 11։00-ից Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում մեկնարկելու է  Բարեկենդանի  տոնախմբությունը։ 
Կազմակերպիչներն են  «Կէան» կրթամշակութային կենտրոնը, «Հազար տարվա գյուղամեջ» փառատոնը, «Հայասա Տուր»-ը։ Միջոցառումը տեղի է ունենում Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ։
 
Ծրագրում նախատեսվում է ․
Ժողովրդական տոնախմբություն 
Երգ ու պար 
Դիմակահանդես 
Լարախաղաց 
Ժողովրդական խաղեր 
Սուտլիկ հարսանիք 
Հացաթխում
Կազմակերպիչները հոգում են
միջոցառումը լուսաբանող ԶԼՄ ներայացուցիչների անվճար փոխադրումը Երևանից Թեղենիք և հակառակ ուղղությամբ, սնունդը Թեղենիքում։ 
 
Գրանցման  համար 
խնդրում ենք  զանգահարել նախապես 077-38-16-06 հեռախոսահամարով։ Գրանցման վերջաժամկետը 20.02.2020
  -   
Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)

Прочитано 355 раз
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին