Ասուլիս՝ Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք բացառիկ համերգային երեկոյին

14-12-2019 13:00:00   | Հայաստան  |  
Դեկտեմբերի 14-ին, ժամը 13:00 Grand Hotel Yerevan-ում (հասցեն՝ Աբովյան 14) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված դեկտեմբերի 15-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք բացառիկ համերգային երեկոյին:
 
Ասուլիսի բանախոսներն են
՝
 
·       Իտալացի ճանաչում վայելող դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն
 
·       Համաշխարհային ճանաչում վայելող կիթառահար Պետրիտ Չեկուն (Խորվաթիա/Կոսովո), ով սերտ համագործակցում է հանրահայտ Hauser-ի և այլ գերաստղերի հետ
 
Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 15-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում այս երկու բացառիկ արտիստների մասնակցությամբ կկայանա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը: Ծրագրում ընդգրկված են Խոակին
Ռոդրիգոյի Արանխուեսյան կոնցերտը, Բիզե-Շչեդրինի «Կարմեն սյուիտը», Իսահակ Ալբենիսի «Աստուրիան» և այլ գործեր:
 
Իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն մեծ պահանջարկ վայելող արտիստ է ամբողջ աշխարհում: Ներկայում Սերբիայի ազգային թատրոնի գլխավոր դիրիժորն է: Նաև Բեյրութի հեղինակավոր Ալ Բուստան փառատոնի գեղարվեստական ղեկավարն է, հիմնադրել է Լերիչիի Festival Suoni dal Golfo փառատոնը: Հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, եղել Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավիրյալ դիրիժորը: Համագործակցել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Գոտյե Կապյուսոնը, Խատյա Բունիաթիշվիլին, Աննա Տիֆուն, Սթիվեն Իսերլիսը, Ալեքսանդրա Սումը և այլք: Դիրիժորը տարիներ առաջ Արցախ այցելելու համար հայտնվել է Ադրբեջանի սև ցուցակում:
 
Վիրտուոզ կիթառահար Պետրիտ Չեկուն հանդես է եկել Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում: Եղել է Բալթիմորի սիմֆոնիկ, Չեխիայի կամերային, Զագրեբի ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի մենակատար: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է:
 
 
 
 
  -   
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 190 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին