Արարատի մարզում բժշկական աջակցութիւն է ստացել 8800 մարդ

29-05-2012 18:20:21   |   |  Բարեգործութիւն
Orange Հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժութեան նախագծի աջակցութեամբ Արարատի մարզում բժշկական աջակցութիւն է ստացել 8800 մարդ աւարտին է մօտենում Արարատի մարզում Orange Հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժութեան նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որի նպատակն էր Արարատի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ եւ իրականացնել բուժումներ սոցիալապէս անապահով անձանց համար: ծրագրի շրջանակներում 6600 մեծահասակներ եւ 2200 երեխաներ անցել են ակնային հետազօտութիւն, շուրջ 900 մեծահասակներ անցել են խորացուած հետազօտութիւն Աչքի շարժական հիւանդանոցում (ԱՇՀ), տրամադրուել է 3500 ակնոց: ԱՇՀում իրականացուել են 480 վիրահատութիւններ եւ լազերային բուժումներ: Ակնային զննումներին զուգահեռ, 546 երեխաների համար Արարատի մարզի ինը դպրոցներում անց են կացուել նաեւ ակնային խնամքի հանրակրթական յատուկ դասընթացնէր: Բժշկական խմբերն աշխատել են Մասիսի, Արտաշատի, Արարատի շրջաններում: Բնակչութեան ակնային զննումների աշխատանքերում Հան-ին ակտիւօրէն աջակցել են նաեւ տեղի ակնաբոյժները: Այսօր Արարատում կայանած ԱՇՀ էր այցելել Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունոյ Դիւթուան` ծանօթանալու աշխատանքների ընթացքին: « Տեսողական խնդիրներ ունեցողներն Orange Հիմնադրամի հոգածութեան կենտրոնում են ոչ միայն Հայաստանում, այլ բազմաթիւ այլ երկրներում, ուր գործում է հիմնադրամը: Մեր ընկերութեան ամենաառաջնային խնդիրն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջեւ, իսկ մարդկային հաղորդակցութեան գործում մեծ է տեսողութեան դերը: Այսօր մենք հանդիպեցինք մարդկանց, ում կեանքը փոխուել է Հիմնադրամի ու մեր գործընկերների շնորհիւ: Հպարտ ենք համագործակցել Հայկական Ակնաբուժութեան նախագծի հետ, իսկ ծրագիրը շարունակուելու է նաեւ Հայաստանի այլ մարզերում», ասաց Orange-ի գլխաւոր տնօրէն Բրունոյ Դիւթուան: «Ուրախալի է արձանագրել, որ Արարատի մարզում մեզ յաջողուել է աւելի քան կրկնակի գերակատարել Orange Հիմնադրամի հետ միասին նախանշուած աշխատանքների ծաւալները: Դժուար է ասել, թէ վերջինս պայմանաւորուած էր տեղի բնակիչների հետ հաղորդակցութեան արդիւնաւէտ կազմակերպմամբ, թե ստուգման եւ բուժման կարիք ունեցող մարդկանց թուի աճով: Սակայն, մեր բժիշկներն այս անգամ աշխատել են բաւականին լարուած ժամանակացոյցով, քանի որ մարդկանց հոսքը անսպասելի շատ էր: Այնուամենայնիւ, մեզ միայն հաճելի է, որ յաջողուել է Արարատի մարզում օգնել այսքան մեծ թուով մարդկանց», - ասաց ՀԱՆ-ի հայաստանեան գրասենեակի տնօրէն Նունէ Եղիազարեանը : Արարատի մարզում աշխատանքների համար Orange Հիմնադրամը յատկացրել է 7,319,730 դրամ : Orange Հիմնադրամի մասին Orange Հիմնադրամը Հայաստանում ստեղծուել է 2011թ. ապրիլին: Ամբողջ աշխարհում Խմբի շրջանակներում գործող հիմնադրամների շարքում Orange Արմէնիայ Հիմնադրամը 11-րդն է: Նման հիմնադրամներ արդէն իսկ գործում են մի շարք երկրներում ինչպիսիք են` Ֆրանսիան, Իսպանիան, Սենեգալը, Մալին, Կոտ դ'իւուարը, Կամերունը, Լեհաստանը, Սլովակիան, Մոլդովան եւ Դոմինիկեան Հանրապետութիւնը: 1987 թուականին իր հիմնադրումից ի վեր` Orange Հիմնադրամը եղել է Orange Խմբի բարեգործական եւ մարդասիրական ծրագրերն իրականացնող հիմնական կառոյցը: Համարելով հաղորդակցումը հասարակութեան զարգացման հիմնական խթաններից մէկը` Orange Հիմնադրամն աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք հաղորդակցութիւնը դարձնում են առաւել մատչելի բոլորի համար: Orange Արմէնիայ Հիմնադրամի գործունէութիւնը հիմնականում ուղղուած է գիւղական համայնքների զարգացմանը, երեխաներին, ինչպէս նաեւ առողջապահական, մասնաւորապէս հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղուած ծրագրերի աջակցմանը: Orange Հիմնադրամը համակարգում է Ֆրանս Տելեկոմ Խմբի կողմից իրականացուող բարեգործական գործունէութիւնն ամբողջ աշխարհում` սերտօրէն համագործակցելով Խմբի շրջանակներում գործող բոլոր հիմնադրամների եւ Խմբի մաս կազմող ընկերութիւնների հետ: Ներկայումս Հիմնադրամն աջակցում է միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպութիւնների կողմից նախաձեռնուող ծրագրերի իրականացմանը Եւրոպայի, Ասիայի, Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի աւելի քան 30 երկրներում: յաւելեալ տեղեկութիւնների համար` լիլիթ Մարտիրոսեան հանրային կապերի պատասխանատու հեռ. 095 988 608 [email protected] www. orangearmenia.am Orange-ը եւ այս նիւթում յիշատակուած Orange-ի ցանկացած ապրանքի կամ ծառայութեան անուանում Orange Brand Services Limited-ի ապրանքային նշանն է ______________________________________________________________________________________ Հայկական ակնաբուժութեան նախագծի մասին Հայկական ակնաբուժութեան նախագիծը (ՀԱՆ) ԱՄՆ-ում 1992 թ. հիմնադրուած բարեգործական կազմակերպութիւն է, որի առաքելութիւնն է կանխարգելել ձեռքերովի կուրութիւնը Հայաստանում: 2003 թ. Հան-ը սկսել է իր «Լոյս հայի աչքերին» ծրագիրը, որի հիմնական ուղղութիւններն են` բուժգնութիւն, տուեալների հաւաքագրում եւ հետազօտական աշխատանքներ, բժշկական ուսուցում եւ վերապատրաստում, հանրային ուսուցում եւ իրազեկում եւ կարողութիւնների զարգացում: Ժամանակակից սարքաւորումներով յագեցած Աչքի շարժական հիւանդանոցը (ԱՇՀ) շրջում է Հայաստանի մարզերում` բնակչութեանը տրամադրելով բարձրորակ ակնաբուժական ծառայութիւններ: Ընդհանուր առմամբ հետազօտուել է շուրջ 290,000 մարդ, իսկ 13,000-ից աւելի շահառուներ անվճար վիրահատուել են եւ/կամ ստացել են լազերային բուժում: Մինաս Համբարձումեան, Հանրային կապերի եւ կրթութեան գծով մենեջեր [email protected] հեռ` (+374 10) 559 068 www.eyecareproject-armenia.com
 


  -   Բարեգործութիւն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 480 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին