Մոնթեն ազգինն էր եւ զոհաբերուեց յանուն նրա (ՏԵՍԱՆԻՒԹ)



12-06-2012 16:22:29   | Հայաստան  |  Նշանաւոր մարդիկ
1993 թուականի յունիսի 12-ին հերոսի մահով զոհուեց ազգային հերոս Մոնթէ Մելքոնեանը: Ամէն տարի այս օրը «հայրենասէր» կազմակերպութեան անդամները յարգում են հերոսի անմահ յիշատակը խօսքերով, Եռաբլուր այցելութիւններով: Սակայն հերոսներին յիշելը միայն յարգանքի տուրք չէ նրանց կատարած սխրագործութիւնների համար: Այն խորհուրդ է գալիք սերունդներին: Իսկ ո՞րն է Մոնթէի խորհուրդը: Մոնթէի մտերիմները վկայում են նրա չափազանց բարութեան, պարկեշտութեան, մտաւոր հիանալի ունակութիւնների, ռազմական բացառիկ տաղանդի մասին: Անշուշտ, նա ունի իր իւրօրինակ խորհուրդը բոլոր նրանց համար, ում ամուսինն էր նա, եղբայրը, զաւակը, ընկերը: Սակայն, այս ամէնից զատ, հերոսանալով` Մոնթեն դարձաւ ազգինը եւ մարմնաւորեց այն խորհուրդը, որը հազարամեակներով փոխանցուել է սերունդներին հայ հերոսների օրինակով` վերադասել հայրենիքի շահն ամէն ինչից, զոհաբերել յանուն ազգի... Մոնթեն իր ամբողջ կեանքի ընթացքում պայքարեց, որպէսզի վերականգնի արդարութիւնը հայի հանդէպ: Նա զոհեց իր կեանքը, որպէսզի հայը վերականգնի իր հայրենիքում արժանապատուօրէն ապրելու իրաւունքը` թօթափելով թշնամու պարտադրած անարդարութիւնն ու նուաստացումը: Թերեւս սա է Մոնթէի խորհուրդը մեր սերնդին. ազատագրել բռնագրաւուած հայրենիքը եւ կառուցել արժանավայել երկիր: Ասում են` Մոնթեն մի առիթով նշել է, թէ պիտի ուզէր, որ ոչ թէ խօսքով յարգեն իրեն, այլ գործով: Ուստի, քո հերոսին արժանի՛ ժառանգ, սերտի՛ր Մոնթէի խորհուրդը: Տէ՛ր կանգնիր նրա ժառանգութեանը` Հայաստանի ազատագրուած տարածքին եւ աւարտի՛ր սկսած գործը:
 


  -   Նշանաւոր մարդիկ
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 837 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին