Կը մեկնարկի «ֆուտբոլը` յանուն հաւասար հնարաւորութիւնների» ֆուտզալի 6-րդ մրցաշարը` նախատեսուած ԶԼՄ-ների թիմերի համար

14-11-2012 16:45:16   | Հայաստան  |  Բարեգործութիւն
Դեկտեմբերի 3-ին` հաշմանդամների միջազգային օրը կը մեկնարկի «ֆուտբոլը` յանուն հաւասար հնարաւորութիւններիէ ֆուտզալի 6-րդ մրցաշարը, որը նախատեսուած է զանգուածային լրատուամիջոցների թիմերի համար: Մրցաշարի նպատակը հաշմանդամութիւն ունեցող մարդկանց համար հաւասար հնարաւորութիւնների ապահովման գաղափարը քարոզելն է: Նախաձեռնութիւնն իրականացնում են «Յոյսի կ'ամուրջ» եւ «Առաքելութիւն Արեւելք» կազմակերպութիւնները` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցութեամբ. բոլորը խաղերն անշահախնդրօրէն սպասարկում են բարձրակարգ մրցավարները: Ֆինանսական աջակցութիւնը` Դանիայի միջազգային զարգացման գործակալութեան: Մրցաշարը կ'անցկացուի «Միկա» մարզահամալիրում: Մասնակցութեան պայմանները. - մրցաշարին կարող են մասնակցել լրատուամիջոցների սիրողական ֆուտբոլային թիմեր: Արգելւում է թիմերի կազմում ընդգրկել այն աշխատակիցներին, ովքեր 2008-2012 թուականներին հանդէս են եկել ՀՀ ֆուտբոլի առաջնութիւններում: - իւրաքանցիւր լրատուամիջոց կարող է ներկայանալ 1 թիմով: Այն ԶԼՄ-ները, որոնք հնարաւորութիւն չունեն սեփական ուժերով թիմ ստեղծել, կարող են միանալ այլ լրատուամիջոցների: - մասնակցութեան յայտը պէտք է ներկայացնել մասնակիցների ցանկով, լրատուամիջոցը ներկայացնող ղեկավարի ստորագրութեամբ եւ համապատասխան կնիքով: Հարկաւոր է կից ներկայացնել նաեւ մասնակիցների անձնագիրների պատճէները: - յայտերն ընդունւում են մինչեւ 2012 թուականի նոյեմբերի 27-ը` ժամը 16:00: Դրանք պէտք է ներկայացնել «Յոյսի կ'ամուրջ»ՀԿ գրասենեակ` կորիւնի 19 ա հասցէով, կամ ուղարկել [email protected] հասցէին: Մանրամասն տեղեկութիւնների, ինչպէս նաեւ մրցաշարի կանոնակարգը ձեռք բերելու համար դիմել Արամ Մանուկեանին 077-18-18-38, 055-18-18-38, 010 56-01-43 հեռախօսահամարներով: Յետգրութիւն Հայաստանում ապրում է հաշմանդամութիւն ունեցող աւելի քան 180.000 մարդ, ովքեր զրկուած են հասարակական կեանքին լիարժէք մասնակցելու հնարաւորութիւնից: Պատճառներից մէկը հասարակութեան անտեղեակութիւնն է խնդրին: Հէնց սա է պատճառը, որ «յոյսի կ'ամուրջէ հասարակական կազմակերպութիւնը, որը զբաղւում է հաշմանդամութիւն ունեցող երեխաների եւ երիտասարդների հիմնախնդիրներով, արդէն 6-րդ անգամ կազմակերպում է «ֆուտբոլը` յանուն հաւասար հնարաւորութիւնների»ֆուտզալի մրցաշարը, որին մասնակցում են լրագրողները: Ամէն տարի մինի ֆուտբոլի մրցաշարին մասնակցում է 8-10 լրատուական թիմ, ովքեր մրցաշարին զուգահեռ լուսաբանում են նաեւ հաշմանդամութեան խնդիրը:
 


  -   Բարեգործութիւն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 437 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին