Չինական յայտնի ֆիլմերի անվճար ցուցադրութիւն «մոսկուաէ կինոթատրոնում` նուիրուած հՠյ-չինական դիւանագիտական յարաբերութիւնների 25-ամեակին (Տեսանիւթ)



16-03-2017 20:47:24   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայ-չինական դիաւանագիտական փոխայարաբերութիւններն ունեն 25 տարուայ պատմութիւն: Յոբելեանական տարեդարձի կապակցութեամբ` Երեւանում մեկնարկեց Չինական ֆիլմերի փառատօնը, որի շրջանակներում հայ հանդիսատեսը «մոսկուաէ կինոթատրոնում հնարաւորութիւն կ'ունենայ դիտել հինգ չինական գեղարուեստական ֆիլմեր: 
Ինչպէս փառատօնի մեկնարկն ազդարարող միջոցառման ընթացքում նշեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Թիան Էրլուն, ցուցադրուող ֆիլմերն արտացոլում են չինական մաշկոյթը, փիլիսոփայութիւնը, ժամանակակից Չինաստանի զարգացումը` միաժամանակ ներկայացնելով որոշակի խնդիրներ:
Նրա փոխանցմամբ` Չինական կինոարուեստը կամ կինեմատոգրաֆիան սկիզբ է առել նախորդ դարի առաջին տասնամեակում` հիմնուելով չինական մշակութային եւ պատմական աւանդոյթների վրայ: 
Դեսպանի համոզմամբ` հայ հանդիստատեսը չինական ֆիլմերի միջոցով կը կարողանայ աւելի խորութեամբ ծանօթանալ Չինաստանին ու չինական մշակոյթին` այդպիսվ նպաստելով Հայաստանի եւ Չինաստանի միջեւ յարաբերութիւնների ամրապնդմանը եւ մշակութային փոխառութիւններին: 
Իր հերթին կարեւորելով երկու ժողովուրդների միջեւ մշակութային փոխյարաբերութիւնները` Հայաստանի Մշակոյթի նախարար Արմէն Ամիրեանն ընդգծեց, որ երկկողմ ակտիւ համագործակցութիւնն արդէն իսկ ցանկալի պտուղներ է տալիս: 
«նախորդ տարուանից Չինաստանի դեսպանատան օժանադակութեամբ մենք ստեղծեցինք եւ այս ամիս շահագործման ենք յանձնում Հայաստանի թանգարանների համար աուդիոյ վիզուալ, վիրտուալ գիդեր. սրանք բջջային հաւելուածի տեսքով թարգմանիչներ են, որոնք աշխատելու են մեր բոլոր թանգարաններում` 10 լեզուներով ցուցադրելու, լսելու, տեսնելու հնարաւորութիւններովէ,- ասաց ԱՅ. Ամիրեանը` յաւելելով, որ դա շատ մեծ մշակութային աջակցութիւն է Հայաստանին: 
Նրա փոխանցմամբ` մէկ շաբաթ առաջ դեսպան Թիան Էրլունիի հետ ստորագրել են համաձայնագիր, որով Չինաստանի դեսպանատունը ՀՀ մշակոյթի նախարարութեանն է նուիրելու 4 շարժական կինոթատրոն, որոնք տարուայ ընթացքում շրջելու են հանրապետութեան ողջ տարածքով: 
Չինական ֆիլմերի անվճար ցուցադրութիւնը ռուսերեն եւ անգլերեն թարգմանութիւններով կը շարունակուի մինչեւ մարտի 20-ը: 
 


 
Էլիզայ Զախարեան,
«նոյեան Տապանէ 
  -   Հասարակութիւն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 578 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին