Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցաւ սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի հետ

11-02-2020 15:27:59   |   |  Մամլո հաղորդագրություն
 


 
Փետրուարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանին։
Հանդիպմանն անդրադարձ կատարուեց Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների սերտացմանն ու ամրապնդմանն ուղղուած քայլերին, ձեռնարկուող միջոցառումներին եւ այդ շրջագծում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարեւոր դերակատարութեանը։ 
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարը խօսեցին Մերձաւոր Արեւելքի երկրներում տիրող անհանգիստ իրավիճակի եւ հայ համայնքներին շարունակաբար զօրակցութիւն ցուցաբերելու անհրաժեշտութեան մասին։
Զրոյցի ընթացքում արծարծուեց նաեւ տարբեր երկրներում հայոց սրբավայրերի եւ մշակութային բազմադարեայ ժառանգութեան պատշաճ պահպանութեան հարցը։

 
Սինանեանին։ Հանդիպմանն
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 273 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին