Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորագիր է յղել Արցախի նախագահին

22-05-2020 12:19:51   |   |  Մամլո հաղորդագրություն
 


 
Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորահաւորագիր է յղել Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանին երդմնակալութեան արարողութեան առիթով։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում եւ Հայրապետական Մեր օրհնութիւնն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ երդմնակալութեան եւ Արցախի Հանրապետութեան Նախագահի պարտականութիւնները ստանձնելու առիթով:
Մեր ժողովրդին քաջ ծանօթ է Ձեր
անձը՝ որպէս Արցախի անկախութեան զօրացման եւ արցախահայութեան կեանքի զարգացման գործում գովելի ներդրում ունեցող քաղաքական գործիչ։ Դուք ջանք ու նուիրում էք բերել Արցախի ազատագրութեան պայքարին, արցախահայութեան նոր կեանքի կառուցմանը` տարիներ շարունակ զբաղեցնելով պատասխանատու բարձր պաշտօններ: Արցախի անկախութեան տարիներին մեր ժողովուրդը արձանագրել է նշանակալի ձեռքբերումներ եւ յաղթանակներ, որոնք պիտի բազմապատկուեն` ի նպաստ պետականութեան զօրացման, Արցախի Հանրապետութեան ճանաչման, որը մեր աշխարհասփիւռ ժողովրդի արդար սպասումն է եւ շուտով իրագործուած տեսնելու ձգտումն ու ակնկալութիւնը», - ասուած է Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհաւորական նամակում:
Ամենայն Հայոց Հայրապետը մաղթել է Արցախի նորընտիր նախագահին, որ նրա փորձառութիւնը եւ Արցախի զարգացման ծրագրերը նոր բարի արդիւնքներ բերեն մեր ժողովրդի կեանքին` ի խնդիր առկայ մարտահրաւէրների յաղթահարման եւ երկրի խաղաղութեան, բարօրութեան ու առաջընթացի ամրապնդման:
 
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 131 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին